«Այդ դեպքում ինչո՞ւ ենք մենք քվեարկություն անում կառավարության նիստում». Մանե Թանդիլյանը՝ Նիկոլ Փաշինյանին

«Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ուղիղ եթերի ժամանակ, պատասխանելով այն հարցին, թե ինչ կանեք, եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանը չստորագրի հրաժարականի մասին դիմումը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մանե Թանդիլյանը նշեց. «Քաղաքականության մեջ եթե-ներով չեն խոսում, ժամանակը ցույց կտա»:

Թանդիլյանը փաստեց, թե իր մոտ նեղացվածություն չկա, պարզապես իր պատկերացումները չեն համապատասխանում այս կառավարության գործելաոճին: Նա չբացահայտեց, թե հետագայում ինչով է զբաղվելու, սակայն նշեց, որ բավականին շատ աշխատանքներ կան անելու, սակայն այս պահին չի ցանկանում այդ մասին խոսել:

«Ես միշտ ունեցել եմ տեսակետներ, որոնք արտահայտել եմ միշտ: Ես Փաշինյանի հետ աշխատել եմ որպես պատգամավոր և որևէ դիսկուրս չի եղել, որ պետք է միաձայն լինի: Այդ դեպքում ինչու ենք մենք քվեարկություն անում կառավարության նիստում»,- նշեց նա՝ խոսելով Փաշինյանի այն հայտարարության մասին, թե պետք է միաձայն լինեն բոլոր հարցերում և ընդդիմախոսներ չպետք է լինեն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930