Բաժիններ՝

«Կկողմնորոշվեմ մեկ շաբաթում». Գրիզման

Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը խոսել է Մադրիդի «Ատլետիկոյից» հեռանալու մասին:

«Լավ է, որ դուք հետաքրքրված եք: Դեռ մի քնաի օր կա մինչև Աշխարհի առաջնությունը: Մինչև այդ կկողմնորոշվեմ իմ ապագայի շուրջ: Կորոշեմ մեկ շաբաթում»,- նշել է Գրիզմանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ իսպանական մամուլը գրում էր, որ Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը որոշել էր մնալ մադրիդյան ակումբում, սակայն վերջին պահին փոշմանել է: Ըստ իսպանական մամուլի՝ Գրիզմանը շատ է տատանվում որոշում կայացնելիս:

Իսպանական Լա Լիգայի 38-րդ տուրից առաջ Գրիզմանը հայտնել է ակումբին մնալու որոշման մասին, սակայն հայտարարությամբ հանդես չի եկել, քանի որ այդ խաղը Ֆերնանդո Տորեսի հրաժեշտի խաղն էր:

Արդեն խաղի ընթացքում ակումբի երկրպագուների մի մասը սուլել է Գրիզմանին, ինչի պատճառով ֆրանսիացին արտասվել է: Խաղի ավարտին մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն նշել է, որ սուլել են միայն 40-50 մարդ:

Ավելի վաղ մադրիդյան ակումբի ղեկավարությունը նշել էր, որ կատալոնական «Բարսելոնայի» քաղաքականությունը Գրիզմանի հարցով անարգանք է իրենց նկատմամբ:

«Մենք մինչև կոկորդներս կուշտ ենք «Բարսելոնայի» պահվածքից: Թիմի նախագահը, ֆուտբոլիստները և կազմի անդամները խոսում են մի ֆուտբոլիստի մասին, ով ունի գործող պայմանագիր և այն էլ՝ Եվրագավաթի եզրափակչի նախաշեմին: Սա բացարձակ անարգանք է մեր և մեր երկրպագուների նկատմամբ:

Մեր դիրքորոշումը հստակ է: Մենք երբեք բանակցություններ չենք վարել Գրիզմանի հարցով: Մի քանի ամիս առաջ ես անձամբ եմ հայտնել Բարտոմեուին, որ Գրիզմանը չի վաճառվում: Բավական է, հուսով եմ, որ այս հայտարարությունը կհանգստացնի ամեն ինչ, և մենք կարող ենք հանգիստ պատրաստվել եզրափակչին»,- նշել է «Ատլետիկոյի» նախագահ Սերեսոն:

Ավելի վաղ Սերեսոն նշել էր, որ տեղյակ չէ Գրիզմանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններից․ «Որքան ինձ հայտնի է, Գրիզմանը մնում է մեզ մոտ: Նրա ապագայի հետ կապված ոչ մի փոփոխություն չի եղել, քանի որ նա մեր ֆուտբոլիստն է և ունի պայմանագիր: Մենք գիտենք, որ Աշխարհի առաջնությունը շատ կարևոր է նրա համար, և մենք մինչև այդ կխոսենք նրա հետ»:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս