
Չարենցի անվան տուն-թանգարանում հայտնաբերվել է ոստիկանի դի. shamshyan.com

Այսօր՝ հունիսի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Մաշտոցի պողոտայի 17 հասցեում գործող Եղիշե Չարենցի անվան տուն-թանգարանում ծառայություն կատարող ոստիկանության աշխատակիցը չիպատասխանում դռան և հեռախոսազանգերին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատը։ Փրկարարներն ու ոստիկանները, բացելով թանգարանի դուռը, այնտեղ հայտնաբերել են Երևանի բնակիչ՝ 56-ամյա Թ. Յ.-ի դին։
Ավելին՝ այստեղ