
Ռոման Աբրամովիչը հրաժարվել է վաճառել «Չելսին» Մեծ Բրիտանիայի ամենահարուստ մարդուն

Միլիարդատերը չի պատրաստվում ազատվել լոնդոնյան ակումբից:
«Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը հրաժարվել է վաճառել ակումբը բրիտանացի միլիարդատեր Ջիմ Ռեթքլիֆին:
Ինչպես հաղորդում է Mirror-ը, Ineos նավթա-քիմիական ընկերության հիմնադիրը, ում կարողությունն ըստ Forbes-ի գնահատվում է 24 մլրդ եվրո, առաջարկ է արել Աբրամովիչին, սակայն մերժում է ստացել:
Ավելի վաղ Ռոման Աբրամովիչը հրաժարվել էր երկարաձգել բրիտանական վիզան: Դրանից հետո գործարարը սառեցրել էր «Սփեմֆորդ Բրիջի» վերակառուցումը:
Աբրամովիչը գնել է «Չելսին» 2003 թվականին: Նրա կառավարման ընթացքում «Կապույտները» 4 անգամ դարձել են Անգլիայի չեմպիոն և հաղթել են 2011-12թթ. Չեմպիոնների լիգան:
Պատրաստեց Անի Գաբուզյանը