Ի՞նչ է արել վերահսկողական ծառայությունը. «Ոչ մի բան»

«Ոչ մի բան»,- այսօր կառավարության նիստից հետո 168.am-ի հետ զրույցում հայտարարեց Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը՝ ի պատասխան մեր հարցի, թե նշանակումից հետո մինչ օրս ի՞նչ է արել։

Նա պարզաբանեց, որ կառույցը դեռևս չունի ո՛չ կանոնադրություն, ո՛չ կառուցվածք, ուսումնասիրություններ արել են, բայց ոչ ֆորմալ. «Ուսումնասիրել ենք, հասկացել ենք նախկինում ինչ խնդիրներ են եղել և այլն, պարապ չենք նստել մինչև հիմա։ Կադրային խնդիրներ ենք փորձում կարգավորել։ Մենք ֆորմալ կարող ենք մեր լիազորությունները իրականացնել, երբ կունենանք կանոնադրություն և կառուցվածք։ Մենք սպասում ենք, շտապում ենք՝ երբ կկարողանանք սկսել մեր գործունեությունը»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս