«ՀԷՑ-ը պատրաստ է գնալ դրան». Արթուր Գրիգորյանը՝ էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման մասին

«Մենք կատարել ենք համապատասխան վերլուծություն, որ հասկանանք՝ ՀՀ-ում էլեկտրաէներգիայի սակագինը հնարավո՞ր է վերանայել, փոփոխության ենթարկել, թե՞ ոչ»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը՝ ներկայացնելով անապահով խավի համար էլեկտրաէներգիայի սակագինը 10 դրամով նվազեցնելու՝ կառավարության որոշումը։

Ըստ նրա՝ տարվա ընթացքում խոսքը մոտ 2 մլրդ դրամի մասին է, ՀԷՑ-ի հետ բանակցել են, և ընկերությունը պատրաստ է գնալ դրան։

Գազի գնի վերաբերյալ նախարարը նշեց, որ Ռուսաստանի հետ բանակցությունները կսկսվեն նոյեմբերին. «Նոր պայմաններով պետք է տեղի ունենան բանակցությունները»։

Հիշեցնենք, որ այժմ ռուսական գազը Հայաստանը սահմանին ձեռք է բերում 1000 խմ-ն՝ 150 դոլարով։

Ըստ նախարարի՝ եթե գինը բարձրացնելու հարց լինի, չի բացառվում, որ Հայաստանը սկսի գազ գնել Իրանից։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930