Բաժիններ՝

Արցախի Նախագահն ընդունել է «Ավրորա» մրցանակի դափնեկիր Թոմ Քաթինային

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 6-ին ընդունել է «Ավրորա» մրցանակի դափնեկիր, անվանի բժիշկ Թոմ Քաթինային:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Նախագահը ողջունել է Թոմ Քաթինայի՝ Արցախ այցելելու որոշումը՝ նշելով, որ Արցախում քաջատեղյակ են նրա գործունեությանը եւ նրա անձի հանդեպ տածում են մեծ հարգանք:

Հանդիպմանը ներկա էին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, բարերար Ռուբեն Վարդանյանը, ԱՀ կրթության, գիտության եւ սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, պաշտոնատար այլ անձինք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս