Ալվեսը կարող է վերադառնալ իր նախկին թիմ
Ֆրանսիական ՊՍԺ-ի պաշտպան Դանի Ալվեսն ամռանը կարող է վերադառնալ իր նախկին թիմ:
Sport.es-ի տվյալներով՝ 35-ամյա բրազիլացուն կարող է գնել «Սևիլիան»: Իսպանական թիմում Ալվեսը հանդես է եկել 2003-2008 թվականներին:
Աղբյուրը նշում է, որ ՊՍԺ-ի նոր գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելն իր հետագա պլաններում չի տեսնում Ալվեսին:
Ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2019 թվականի հունիսի 30-ը:
Ավելի վաղ նշվում էր, որ Ալվեսը կարող է վերադառնալ կատալոնական ակումբ:
«Բարսելոնան» իմ տունն է: Չեմ կարող ասել, որ ես չեմ ցանկանում վերադառնալ այնտեղ: Ես վաղն էլ կվերադառնամ, եթե «Բարսելոնան» կանչի ինձ: Շատ դժվար էր հեռանալը, քանի որ ես ուզում էի պատմություն կերտել թիմի հետ: 8 տարում ակումբի հետ մենք հաղթեցինք 23 գավաթ: Ես թիմի համար ապահովում էի լավ արդյունք, իսկ նրանք ինձ հարգանքով չէին վերաբերվում:
Ղեկավարությունը ցանկանում էր ինձ համար հրաժեշտի օր կազմակերպել, բայց ես հրաժարվեցի: Ես այդ վայրը համարում եմ իմ տունը, տանը հրաժեշտ չեն տալիս: Ո՞րն է հրաժեշտ տալու պատճառը, եթե դու պատրաստվում ես վերադառնալ»,- ասել էր Ալվեսը:
Սիրարփի Աղաբաբյան