Ստեփանակերտում դադարեցրել են բողոքի գործողությունները
Արցախի Հանրապետության ՄԻՊ աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է.
«Հաշվի առնելով Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչը՝ քիչ առաջ Ստեփանակերտի հանրահավաքի համակարգող կոմիտեն հայտարարեց, որ դադարեցնում են բողոքի գործողությունները:
Այս իրավիճակում ճիշտ որոշումը դա էր, քանի որ երկխոսությունն ու արդյունավետ հաղորդակցությունը բոլորիս շահերից են բխում»: