Վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնական է նշանակվել Նելլի Վալտեր Սարգսյանը

Ներկայացնելով նոր օգնականին, աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը Facebook-ի իր էջում գրել է, որ Նելլին ավարտել է ԵՊՀ-ի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, այնուհետև՝ Գերմանիայի Մյունխեն քաղաքի Լուդվիգ Մաքսիմիլիանս համալսարանի Քաղաքագիտության ֆակուլտետը։

«Ստացել է տարվա շրջանավարտների 3֊րդ լավագույն դիպլոմը։ Ունի ավելի քան 8 տարվա աշխատանքային փորձ Մյունխենում և Բեռլինում տարբեր խորհրդատվական ընկերություններում, քաղաքական և հասարակական կազմակերպություններում։ 2017 թվականին 9 ամիս ճանապարհորդել է Ամերիկա աշխարհամասում։ 13 տարի Գերմանիայում ապրելուց հետո վերադարձել է Հայաստան՝ մնալու նպատակով։ «Իմ Քայլը» նախաձեռնության ակտիվ անդամ է։ Նելլին 21 տարեկան չէ», – նշել է Աղաջանյանը։

Տեսանյութեր

Լրահոս