Բաժիններ՝

Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի Նախարարների խորհրդի նախագահ Ջուզեպպե Կոնտեին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջուզեպպե Կոնտեին Իտալիայի Հանրապետության Նախարարների խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով նրան հաջողություններ Իտալիան դեպի հետագա առաջընթաց ու բարեկեցություն առաջնորդելու պատասխանատու գործում: Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հայաստանը մշտապես առանձնահատուկ կարևորություն է տվել Իտալիայի հետ միջպետական հարաբերությունների ամրապնդմանը՝ պայմանավորված թե՛ պատմական սերտ առնչություններով, թե՛ ընդհանուր հոգևոր-մշակութային արժեքներով և թե՛ զարգացման համադրելի տեսլականներով։ Առավել քան վստահ եմ, որ մեր ժողովուրդների միջև առկա փոխվստահությունը թույլ կտա նոր թափ հաղորդել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանը, երկկողմ փոխգործակցությանը տարբեր հարթակներում և նորանոր ձեռքբերումներ արձանագրել՝ ի շահ մեր բարեկամ ժողովուրդների։ Մեծապես արժևորում ենք Իտալիայի դերը Հայաստան-Եվրամիություն զարգացող հարաբերությունների համատեքստում: Հավատացած ենք, որ նաև ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը լայն հնարավորություններ կստեղծի հայ-իտալական օրակարգին նոր բովանդակություն հաղորդելու առումով»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս