
«Կցանկանայի դառնալ հավաքականի մարզիչ, բայց դեռ շատ երիտասարդ եմ նման բանի համար». Պեպ Գվարդիոլա

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հայտարարել է, որ կցանկանար ինչ-որ ժամանակ հանդես գալ որպես ազգային հավաքականի գլխավոր մարզիչ:
«Այո, ես հաստատ կցանկանայի գլխավորել ազգային հավաքական ԱԱ-ի կամ ԵԱ-ի ժամանակ: Բայց մոտ ժամանակներս ես գերադասում եմ մնալ «Մանչեսթեր Սիթիում»: Եթե մի փոքր ավելի ուշ ինչ-որ մեկն ինձ հրավիրի հավաքական, ես կմտածեմ այդ մասին: Տվյալ պահին, ես դեռ շատ երիտասարդ եմ այդ պաշտոնի համար»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում HLN-ը:
Հիշեցնենք, որ իսպանացի մասնագետը երկարաձգեց պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ մինչև 2021թ.:
Պատրաստեց Անի Գաբուզյանը