Բաժիններ՝

«Արսենալը» ցանկանում է վարձակալել Դեմբելեին

Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Ուսման Դեմբելեի տեղափոխության մասին շատ է խոսվում: Արդեն ամռանը ֆուտբոլիստը կարող է փոխել ակումբային գրանցումը՝ տեղափոխվելով Անգլիա:

Անգլիական մամուլը գրում է, որ մի քանի անգլիական ակումբներ ոչ թե ցանկանում են գնել Դեմբելեին, այլ վարձակալել նրան:

Ամենից շատ Դեմբելեով հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալը»: Լոնդոնցիների գլխավոր սկաուտ Սվեն Միսլինտատը Դեմբելեի հետ մշտական կապի մեջ է:

Ունեյ Էմերին՝ «Զինագործների» նոր գլխավոր մարզիչը, դեռևս ՊՍԺ-ում աշխատելու ժամանակ շատ հետաքրքրված էր Դեմբելեով:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Լիվերպուլը» գրեթե համաձայնության է եկել Դեմբելեի հետ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930