
«Զիդանը կգլխավորի Քաթարի հավաքականը և տարեկան կստանա 50 մլն եվրո». եգիպտացի բիզնեսմեն

Զինեդին Զիդանը, որ արդեն Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչն է, կարող է գլխավորել Քաթարի հավաքականը:
Նագիբ Սավիրիսը, ով եգիպտացի բիզնեսմեն է և ամենահարուստ մարդկանցից մեկը Եգիպտոսում, իր թվիթերյան էջում գրել է, որ ֆրանսիացի մասնագետը արդեն առաջարկ է ստացել Քաթարի ֆուտբոլի ֆեդերացիայից:
«Զիդանը Աշխարհի 2022 թվականի առաջնության համար կմարզի Քաթարի ազգային հավաքականը: Տարեկան 50 միլիոն եվրո՝ 4 տարվա ընթացքում: Գումարն ամեն ինչ լուծո՞ւմ է»,- գրել Սավիրեսը:
Ավելի վաղ Զիդանը հայտարարել էր, որ առաջիկայում չի գլխավորի ոչ մի հավաքական:
Սիրարփի Աղաբաբյան