
Ռամոսն ու իր ընտանիքը փոխել են հեռախոսահամարները՝ Սալահի հետ կապված սպառնալիքների պատճառով

Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը և իր ընտանիքի անդամները փոխել են իրենց հեռախոսահամարները, քանի որ նրանց շատ են սպառնում Չեմպիոնների լիգայի եզրափակչից հետո:
Հիշեցնենք, որ եզրափակիչ խաղում 32-ամյա իսպանացին պայքարի ընթացքում վնասեց մրցակցի առաջատար Մուհամեդ Սալահի ձեռքը: Շատերը կարծում են, որ Ռամոսը դիտմամբ վնասվածք հասցրեց Սալահին՝ դուրս թողնելով նրան շարքից: Հավանական է, որ Սալահը բաց կթողնի նաև Աշխարհի առաջնությունը:
Եգիպտոսում մամուլն ու երկրպագուները մեղադրեցին Ռամոսին: Հազարավոր մարդիկ բողոքի ցույցեր էին անցկացնում Իսպանիայի դեսպանատան մոտ: Բացի այդ, շատերը անձամբ զանգահարում էին Ռամոսին և սպառնում:
Ոստիկանությունը հետաքննություն է սկսել՝ պարզելու զանգահարողների ինքնությունը:
Սիրարփի Աղաբաբյան