Բաժիններ՝

Ռոնալդուի գործակալը մեկնել է Փարիզ՝ ՊՍԺ-ի հետ բանակցություններ վարելու համար

Ինչպես հաղորդում է Sapo Desporto-ն, Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է դառնալ ՊՍԺ-ի ֆուտբոլիստ:

Ըստ պարբերականի տվյալների: Պորտուգալացի հարձակվողի գործակալ Ժորժե Մենդեշը նախօրեին մեկնել է Փարիզ, որպեսզի բանակցություններ վարի ֆրանսիական թիմի ներկայացուցիչների հետ և պայմանավորվի իր հաճախորդի՝ ՊՍԺ տեղափոխության մասին:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Լիվերպուլի» դեմ կայացած խաղից հետո (3:1) Ռոնալդուն ակնարկել է, որ մոտ ժամանակները կարող է հեռանալ մադրիդյան ակումբից. «Ապագայի մասին կխոսենք ավելի ուշ: Ինձ շատ հաճելի էր խաղալ «Ռեալի» կազմում, իսկ պատասխանը ես կտամ մոտ օրերս»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031