Բաժիններ՝

Ֆուտբոլի հավաքականը հերթական մարզումն է անցկացրել Ավստրիայում

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը շարունակում է ուսումնամարզական հավաքը Ավստրիայում:

Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց հերթական մարզումը: Մալթայի հավաքականի դեմ խաղի հիմնական կազմում ընդգրկված ֆուտբոլիստների մարզումը կրում էր վերականգնողական բնույթ, մյուս ֆուտբոլիստները մարզվում էին սովորական ծրագրով:

Մայիսի 31-ը լինելու է հանգստի օր, իսկ հունիսի 1-ից թիմը կվերսկսի մարզումները և կշարունակի նախապատրաստվել Մոլդովայի հետ ընկերական հանդիպմանը:

Նախօրեին Հայաստանի ազգային թիմը ոչ-ոքի խաղաց Մալթայի հետ: Հավաքականի կազմում իր անդրանիկ գնդակը խփեց Իվան Յագանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031