
Թուրքիայի ԱԳ նախարարը չի բացառել, որ Անկարան կարող է ռուսական կործանիչներ գնել

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն չի բացառել Ռուսաստանից կործանիչներ գնելու հնարավորությունն այն դեպքում, եթե Վաշինգտոնը հրաժարվի Անկարային մատակարարել F-35 կործանիչներ:
Այդ հայտարարությամբ հանրապետության ԱԳ նախարարը մայիսի 30-ին հանդես է եկել A Haber հեռուստաալիքի եթերում: «Թուրքիան առանց այլընտրանքի չի մնա կործանիչների հարցում: Մենք կարող ենք դրանք ձեռք բերել կամ Ռուսաաստանում, կամ ՆԱՏՕ-ի այլ երկրում»,- ասել ՝ Չավուշօղլուն, հաղորդել է ՏԱՍՍ-ը: