
Ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում`
Մայիսի 30-ին, հունիսի 3-4-ը՝ կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին, մայիսի 31-ին, հունիսի 1-2-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 1-3-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում աստիճանաբար կնվազի 6-7 աստիճանով, 4-ին նույնքան կբարձրանա:
Երևան քաղաքում`
Մայիսի 30-ին, հունիսի 3-4-ը՝ կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին, մայիսի 31-ին, հունիսի 1-2-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Երևան քաղաքի մայիսի 31-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 33.60C (1990 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 8.30C (1991 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 19.80C