Բաժիններ՝

Պայմանագիրը դադարեցվել է

«Բարձրավոլտ էլեկտրական ցանցերի» ՓԲԸ-ն «Տաշիր Գռուպ» ընկերությանը 25 տարով հավատարմագրային կառավարման հանձնելու մասին պայմանագիրը դադարեցվել է և ընկերությունը մնալու է պետական: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը` պատասխնելով 168.am-ի հարցին, թե արդյոք ճի՞շտ են լուրերը, որ կառավարությունը չեղարկել է ԲԷՑ-ի վերաբերյալ «Տաշիրի» հետ պայմանագիրը:

«Պայմանագրում դրույթներ կային, որ ուղղակի ձեռնտու չէր պետությանը»,- ասաց Ա.Գրիգորյանը` հավելելով, որ որոշումն ընդունվել է պայմանագրի ուսումնասիրության արդյունքում:

Մեր դիտարկմանը, որ տեղեկություններ կան, որ Գագիկ Ծառուկյանն է մտադիր ձեռք բերել ԲԷՑ-երը, նախարարը պատասխանեց. «Բացարձակ սուտ է»:

Հիշեցնենք, որ այս տարվաի ապրիլի 12-ին Կարեն Կարապետյանի կառավարության նիստում որոշում էր կայացվել ԲԷՑ-երը «Տաշիր Գռուպին» հավատարմագրային կառավարման հանձնելու մասին, սակայն պայմանագիրը չստորագրվեց, քանի որ որոշ կետեր դեռևս չէին հստակեցվել։

Ըստ լուրերի` պայմանագիրը չեղարկվել է, որովհետև ԲԷՑ-երի այլ հավակնորդներ են հայտնվել, մասնավորապես՝ նման մտադրություն ունի Գագիկ Ծառուկյանը, ու նաև դրանով էր պայմանավորված էներգետիկայի նախարարի պորտֆելը վերցնելը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031