
Երևանում ավտոտնակի տանիքից ավտոմեքենան ընկել է մեկ այլ ավտոմեքենայի վրա. կան վիրավորներ

Մայիսի 29-ին, ժամը 10:21-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Առնո Բաբաջանյան փողոցի թիվ 30 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան ավտոտնակի տանիքից շրջվել է ցած, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ավտոտնակի տանիքից «Lexus GX470» մակնիշի (վարորդը՝ Ա. Թ. ծնված 1988 թ.) ավտոմեքենան շրջվել է ներքևում կայանած «Opel Astra» մակնիշի (վարորդը՝ Գ. Յ. ծնված 1962 թ.) ավտոմեքենայի վրա:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, «Lexus GX470»-ի վարորդը, ուղևորները՝ Տ. Մ.-ն (ծնված 1991 թ.) և Է. Թ.-ն (ծնված 2016 թ.) ավտոմեքենայից դուրս են բերվել քաղաքացիների ուժերով: Շտապօգնության աշխատակիցները տուժածներին տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն, հոսպիտալացման կարիք չի եղել:
Փրկարարները սահմանազատել են տարածքը և Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ ուղղել «Lexus GX470» ավտոմեքենան (հոսանքազրկվել է քաղաքացիների ուժերով):