
«Եղել են պահեր, որ «Ռեալը» հետաքրքրվել է ինձանով». Ինիեստա

«Վիսել Կոբեի» կիսապաշտպան Անդրես Ինիեստան հայտարարել է, որ «Ռեալը» հետաքրքրված է եղել իրենով:
«Եղել են պահեր, երբ ինձանով հետաքրքրվել է «Ռեալը»: Բայց բանակցություններ չեն եղել, քանի որ ես չէի ցանկանում այնտեղ խաղալ: Իմ մեկնարկը «Բարսելոնայում» հեշտ չէր: Բայց ես միշտ կարծում էի, որ ավելի լավ է՝ «Բարսելոնայի» կազմում խաղամ 10 րոպե, քան հանդես գամ այլ ակումբի կազմում:
Ինչ վերաբերում է իմ՝ Ճապոնիա տեղափոխությանը, ապա ես շատ առաջարկներ ունեի, բայց ընտրեցի «Վիսել Կոբեն», քանի որ այն հետաքրքիր նախագիծ է, և ինձ դուր է գալիս Ճապոնիան»,- Ինիեստային է մեջբերում The Sun-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը