
«Կհանդիպենք հաջորդ մրցաշրջանում». Ռոնալդուն չեմպիոնական շքերթի ժամանակ դիմել է երկրպագուներին

Մադրիդում տեղի ունեցավ Չեմպիոնների լիգայում «Ռեալի» հաղթանակին նվիրված շքերթը:
Կրիշտիանու Ռոնալդուն դիմել է ակումբի երկրպագուներին. «Շնորհակալություն: Կհանդիպենք հաջորդ մրցաշրջանում»:
Ավելի վաղ Կրիշտիանուն ակնարկել էր, որ կարող է հեռանալ ակումբից: Ռոնալդուն տեղափոխվել է մադրիդյան ակումբ 2009 թվականին: Այս 9 տարիների ընթացքում ակումբի հետ նա 4 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան, երկուական անգամ հաղթել է Իսպանիայի առաջնությունը, երկրի Գավաթը և Սուպերգավաթը և ակումբային Աշխարհի առաջնությունը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը