
Ֆուտբոլի հավաքականը մարզում է անցկացրել Ավստրիայում

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը նախապատրաստական մարզում է անցկացրել ընկերական խաղից առաջ:
Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հայաստանի ազգային հավաքականը նախախաղային մարզումն անցկացրեց Միլս քաղաքի համանուն ակումբի մարզադաշտում: Թիմի հետ մարզվել է հավաքականի նորեկ, շվեդական «Գյոթեբորգի» պաշտպան Անդրե Չալըշըրը, ով ժամանել է Ավստրիա:
Հայաստան-Մալթա ընկերական հանդիպումը կկայանա այսօր՝ մայիսի 29-ին, Վատենս քաղաքի «Ժերնո Լանժ» մարզադաշտում: Սկիզբը՝ Երևանի ժամանակով ժամը 21:00-ին: Հանդիպման ուղիղ հեռարձակումը լինելու է համացանցով, ինչի մասին կհայտնենք լրացուցիչ: