Մանկական ամենաթանկարժեք 22 նվերները
Այսօր երեխաները պարզապես լողում են խաղալիքների, խաղերի ու տարատեսակ զվարճանքների առատության մեջ: Այսօր այնքան բան կա երեխաների համար, որ իրատեսական չէ նրանց ինչ-որ բանով զարմացնելը, սակայն այս 22 նվերները նրանք կհիշեն ողջ կյանքում: Ավելին, կտանեն իրենց հետ ողջ իրենց կյանքում ու կփոխանցեն իրենց երեխաներին:
1. Հավատը նրանց ուժերի նկատմամբ: Երեխայի համար շատ կարևոր է իմանալ, որ աշխարհում ամենասիրելի մարդը հավատում է իրեն: Երեխային հնարավորություն տվեք հասկանալ, որ դուք վստահ եք նրա մեջ, նրա կարողությունների ու հնարավորությունների մեջ: Ձեր մեկ խոսքն անգամ ունակ է ձեր երեխայից սարքել հաջողակ հանճար:
2. Սեր` իր ողջ դրսևորումներով: Գրկեք ձեր երեխային, համբուրեք, սիրո խոսքեր ասեք միշտ, չնայած ամեն ինչին, անգամ, եթե ձեր երեխան արդեն 30-ն անց է:
3. Ընտանեկան ընթրիքներ: Ընտանեկան միավորման այդ րոպեները ողջ կյանքում հիշվում են երեխաների կողմից: Դա հիանալի ավանդույթ է, որը միավորում է, հաշտեցնում, ոգեշնչում ու անդորր պարգևում:
4. Ուրախություն: Ուրախացեք կյանքով ու ձեր երեխայով: Մի ամաչեք ձեր զգացմունքներից, ծիծաղեք երեխայի հետ միասին, չարաճճիություններ արեք:
5. Ամուր և ամբողջական ընտանիք: Աշխատեք պահպանել ձեր ընտանիքն ու նրա անդամների հետ լավ հարաբերությունները: Երեխայի համար ընտանիքն այն հիմքն ու հենքն են, որոնք աջակցություն են տալիս ու օգնում առաջ գնալ:
6. Քո ժամանակը: Սա ամենաարժեքավոր նվերն է, հատկապես՝ ժամանակակից երեխաների համար: Ամեն օր երեխայի համար ժամանակ գտեք, որպեսզի պարզապես կողքին լինեք, գրկեք նրան, խաղաք հետը, զբոսնեք կամ պարզապես թավալվեք անկողնու մեջ:
7. Ուշադրություն: Եվս մեկ բան, որը շարունակ չի հերիքում երեխաներին: Բարությունը: Երեխան դեռ կհասցնի կոպտություն ու դաժանություն սովորել: Իսկ դուք նրան իսկական բարության ու կարեկցել կարողանալու օրինակ ցույց տվեք:
8. Գնահատելու կարողություն: Երեխային սովորեցրեք գնահատել իր ունեցածը, սակայն միշտ ձգտել ավելիին:
9. Հետաքրքրություն: Աշխարհի նկատմամբ հետաքրքրություն բոլոր երեխաներն ունեն: Պահեք ու փայփայեք այն: Աշխատեք չսպանել այն՝ տարատեսակ «գործ չունես», «մի խանգարիր», «հերիք է խոսես», «ինչքան կարելի է հարցնել» արտահայտություններով:
10. Որոշումներ կայացնելու կարողություն: Խթանեք ձեր երեխայի ինքնուրույնությունը, օգնեք ընդունել իր գործողությունների հետևանքները, իսկական խիզախության և վճռականության օրինակ ցույց տվեք:
11. Սահմաններ: Երեխաների համար չափազանց դժվար է ապրել ամենաթողության պայմաններում ու որևէ սահմանափակում չունենալ: Նրանց պետք է դնել որոշակի շրջանակների մեջ: Միայն թե չոգևորվեք, այլապես դա հղի է անհնազանդության վտանգով:
12. Ազատություն: Հիշեք, որ արգելքները շատ քիչ պետք է լինեն: Երեխային ընտրելու, ինքնուրույնաբար որոշումներ կայացնելու, գործելու ու սեփական սխալների վրա սովորելու հնարավորություն տվեք:
13. Գովեստ: Երեխաների համար շատ կարևոր է ծնողների կողմից իր գործողությունների նկատմամբ հավանություն զգալը: Դա խթանում է կատարելագործվել:
14. Արվեստի նկատմամբ սերը: Երեխային հնարավորություն տվեք ստեղծագործել այնքան, որքան ուզում է: Խրախուսեք ստեղծագործական գործունեությունը, նրա համար պայմաններ ստեղծեք: Սա համացանցի դարաշրջանում շատ կարևոր հմտություն է, որը սովորեցնում է գեղեցիկը տեսնել ամեն ինչում, ուրախանալ, ոչ ստանդարտ իրավիճակներից դուրս գալու լուծումներ գտնել:
15. Շռայլություն: Սեփական օրինակով ցույց տվեք, թե ինչ բան է շռայլությունը, ինչպես կիսվել ունեցածով, և սովորեցրեք հաճույք ստանալ սեփական շռայլությունից:
16. Ոգեղենություն: Երեխայի մեջ մտցրեք հոգու առկայության գիտակցությունը: Շատ լավ կլինի, եթե նրան սովորեն գործել` ղեկավարվելով ոչ միայն իրենց մարմնի, այլև հոգու պահանջմունքներով:
17. Ճշմարտություն: Երեխաների հետ ազնիվ եղեք: Այդպիսով դուք նրանց կսովորեցնեք ազնիվ լինել: Բացի դրանից, դուք նրանց ցույց կտաք, որ ձեզ կարելի է վստահել, որ ձեզ հետ նրանք պաշտպանված են, ու իրենց ոչ մի վտանգ չի սպառնում:
18. Հույս: Հույսը կօգնի ամենադժվար պահերին, նեցուկ կլինի և ուժ կտա:
19. Սեր ճանաչողության նկատմամբ: Հաճախ գիտելիքի նկատմամբ սերն ու դպրոցում ստացած գնահատականները միմյանց հետ ոչ մի ընդհանուր բան չունեն: Խրախուսեք ձեր երեխային ճանաչել աշխարհը, տարվել դրանով, սովորեցրեք աշխարհաճանաչողությունից հաճույք ստանալ:
20. Լավատեսություն: Սա այն է, ինչն օգնում է հաջողությունների հասնել ու աշխարհը փոխել ու դարձնել ավելի լավը:
21. Ձեր ծնկներին երեխայի նստելը: Երեխայի համար սա աշխարհի ամենահարմարավետ ու ամենալավ տեղն է:
22. Հավատարմություն ընտանիքում ու հարաբերությունների մեջ: Ամուսնուն կամ կնոջը հավատարիմ լինելը մեր մտքի, սրտի ու հոգու արարքն է: Իսկ երեխաները դա շատ նրբորեն են զգում:
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը