
«Կհանդիպենք մյուս տարի». Ռոնալդուն՝ «Ռեալի» երկրպագուներին

Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն շնորհակալություն է հայտնել երկրպագուներին Չեմպիոնների լիգան հաղթելու կապակցությամբ անցկացվող շքերթի ժամանակ:
«Շնորհակալ եմ, որ այսօր եկել եք այստեղ: Մենք կերտել ենք պատմություն ձեր և ձեր աջակցության շնորհիվ: Սա շատ երջանիկ պահ է: Շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ: Կհանդիպենք մյուս տարի»,- նշել է Ռոնալդուն:
Նշենք, որ ավելի վաղ Ռոնադուն ասել էր, որ չի կարող ասել, թե արդո՞ք կմնա մադրիդյան ակումբում: Դրանից հետո սկսվել էին քննարկումներ այն մասին, որ Ռոնալդուն մյուս մրցաշրջանում կհեռանա: Սակայն ֆուտբոլիստն ակնարկել է, որ մադրիդյան ակումբում է առնվազն ևս մեկ մրցաշրջան՝ ասելով, որ հանդիպելու է երկրպագուներին մյուս տարի:
Սիրարփի Աղաբաբյան