ՌԴ ԶՈՒ Հարավային օկրուգի զինծառայողները մասնակցել են Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված զինվորական շքերթին
Հայաստանում գտնվող Ռուսաստանի զինված ուժերի Հարավային օկրուգի զինծառայողներն առաջին անգամ մասնակցել են զինվորական շքերթին՝ նվիրված Մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին:
Սարդարապատի հուշահամալիրում շարքով անցան Հայաստանի և Ռուսաստանի ուժային կառույցների միավորները: Դրանից հետո ծաղիկներ են խոնարհել ու ծաղկեպսակ դրել զոհվածների հիշատակը հավերժացնող հուշասյան մոտ:
Տոնական միջոցառմանը մասնակցող զինվորներին նախապատրաստելու աշխատանքները տևել են մեկ ամիս և անցկացվել են Գյումրիի ռազմական կայազորի շարահրապարակում:
Հայաստանի և Ռուսաստանի զինվորականների մասնակցությամբ գլխավոր փորձն անցկացվել է Սարդարապատի հուշահամալիրում գնդապետ Վլադիմիր Ելկանովի և գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի գլխավորությամբ: Անդրկովկասում տոնակատարություններն ավարտվեցին տոնական համերգով, ինչպես նաև Հայաստանի ազգագրության և ազգային-ազատագրական պայքարի պետական թանգարան այցելությամբ:
Մայիսյան հերոսամարտերին և Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված զինվորական շքերթին մասնակցում էր Հայաստանում գտնվող Ռուսաստանի զինված ուժերի հարավային օկրուգի 200 զինծառայող: