«Սալահին առողջություն եմ մաղթում: Բոլոր թիմերում պետք է լինեն ուժեղագույնները». Լուիս Սուարես
Ուրուգվայի ազգային հավաքականի և «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը խոսել է Եգիպտոսի հավաքականի հարձակվող Մուհամեդ Սալահի վնասվածքի մասին:
«Նման բաներ պատահում են ֆուտբոլում: Բավականին բարդ և խնդրահարույց է Չեմպիոնների լիգայի եզրափակչում աշխարհի առաջնության մասին մտածելը: Նրա բախտը պարզապես չբերեց:
Ես նրան միայն լավագույնն եմ մաղթում, որպեսզի նա վերականգնվի և պատրաստ լինի Աշխարհի առաջնությանը: Աշխարհի առաջնությունում խաղալը յուրաքանչյուր ֆուտբոլիստի երազանքն է: Բոլոր թիմերում պետք է լինեն ուժեղագույնները»,– նշել է Սուարեսը:
Հիշեցնենք, որ Սալահն ուսի վնասվածք էր ստացել Չեմպիոնների լիգայի եզրափակչում: Ըստ բժիշկների՝ եգիպտոսցի ֆուտբոլիստի վերականգնման համար կպահանջվի 2 շաբաթ:
Սիրարփի Աղաբաբյան