
«Միշտ ցանկացել եմ աշխատել Գվարդիոլայի ղեկավարությամբ». Նեյմար

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը երազում է ինչ-որ ժամանակ միևնույն թիմում հայտնվել «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի հետ:
Նախորդ շաբաթ հաղորդվեց, որ Նեյմարը որոշել է մնալ ՊՍԺ-ում, քանի որ հետաքրքրված է փարիզեցիների նոր գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի հետ աշխատանքով: Չնայած գերմանացի մասնագետի ղեկավարությամբ խաղալու բրազիլացու ցանկությանը, նրա երազանքը միշտ եղել է աշխատանքը Պեպ Գվարդիոլայի հետ:
«Խոսեպի մարզչական մեթոդիկան տարբերվում է մյուսներից: Ես միշտ ցանկացել եմ աշխատել նրա ղեկավարությամբ»,- ասել է Նեյմարը ESPN Brazil-ին տված հարցազրույցում: «Ես տեղափոխվեցի «Բարսելոնա» Գվարդիոլայի հեռանալուց մեկ տարի անց, դրա համար չգտա նրան թիմում: Հիմա ես երազում եմ երբևէ խաղալ նրա ղեկավարությամբ»,- ավելացրել է բրազիլացին: