
«Վստահ եմ, որ կգամ Ռուսաստան ԱԱ-2018-ին, և դուք կհպարտանաք ինձանով». Սալահ

Մոն կպայքարի առյուծի նման: «Լիվերպուլի» և Եգիպտոսի հավաքականի հարձակվող Մոհամեդ Սալահը մաքսիմում ջանքեր կգործադրի, որպեսզի խաղա ԱԱ-2018-ում:
«Դա շատ դժվար գիշեր էր, բայց ես մարտիկ եմ: Չնայած բոլոր դժվարություններին, ես վստահ եմ, որ կգամ Ռուսաստան ԱԱ-ին, և դուք կհպարտանաք ինձանով: Ձեր սերը և աջակցությունն ինձ անհրաժեշտ ուժ կտան»,- գրել է Սալահը Թվիթերում:
Մրցաշարը Ռուսաստանում կանցկացվի հունիսի 14-ից մինչև հուլիսի 15-ը: Հունիսի 15-ին Եգիպտոսը կխաղա իր առաջին խաղն Ուրուգվայի հետ: «Լիվերպուլը» պարտվեց «Ռեալին» Չեմպիոնների լիգայի եզրափակչում 1:3 հաշվով, Սալահն այդ խաղում ուսի վնասվածք ստացավ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը