Բաժիններ՝

«Սիմփսոների» ստեղծողը մուլտսերիալ է թողարկելու մեծահասակների համար

«Սիմփսոնների» ստեղծող Մեթ Գրեյնինգի Disenchantment («Հիասթափություն») նոր մուլտսերիալի պրեմիերան կկայանա օգոստոսի 17-ին: Այս մասին հայտնել է Mashable-ը:

Disenchantment-ը կդառնա Գրեյնինգի առաջին նախագիծը գրեթե 20 տարվա ընթացքում: Շոուն կպատմի սաստիկ հարբեցող երիտասարդ արքայադուստր Բինի, նրա չարակամ գործընկեր-Էլֆի՝ Էլֆոյի եւ նրա անձնական չարքի՝ Լյուսիի մասին: Մուլտսերիալը բաղկացած կլինի տասն էպիզոդներից եւ կցուցադրվի Netflix սթրիմինգային ծառայությունում:

«Ընդհանրապես, Disenchantment-ը կլինի կյանքի ու մահվան, սիրո եւ սեքսի եւ այն մասին, թե ինչպես շարունակել ծիծաղել այն աշխարհում, որը լի է տառապանքներով եւ ապուշներով, չնայած այն ամենին, ինչ մեզ պնդում են ամեն կարգի ավագներ, մոգեր եւ այլ կոտոշավորներ»,- նկարագրել է իր նոր նախագիծը Գրեյնինգը 2017 թվականին:

«Սիմփսոններն» ամենաերկար մուլտսերիալն է ամերիկյան հեռուստատեսության պատմության մեջ, այն ցուցադրվում է 1987 թվականից: Շոուն ունի 29 եթերաշրջան եւ երկարաձգվել է մինչեւ 30: Գրեյնինգը նաեւ ստեղծել է «Ֆուտուրամա» մուլտսերիալը, որը ցուցադրվել է 1999-ից մինչեւ 2013 թվականը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս