
«Մենք Սալահի հետ բացարձակապես տարբեր ենք: Ես տարբերվում եմ բոլորից, Սալահը՝ նույնպես». Կրիշտիանու Ռոնալդու

«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի ցանկանում համեմատել իրենց «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահի հետ:
«Մենք ընդհանրապես նման չենք: Նա ձախլիկ է, ես՝ աջլիկ, ես բարձրահասակ եմ, նա՝ մի փոքր ավելի ցածրահասակ, ես խփում եմ գլխով, դե, դուք հասկանում եք: Մենք բացարձակապես տարբեր ենք:
Բայց ես պետք է ասեմ, որ նա ցնցող մրցաշրջան է անցկացնում, հիասքանչ խաղում է Չեմպիոնների լիգայում և առաջնությունում: Տեսնենք՝ ինչ տեղի կունենա շաբաթ»,- ասել է Ռոնալդուն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը