
Deutsche Bank-ն ավելի քան 7000 աշխատատեղ կկրճատի. DPA

Deutsche Bank-ը մտադիր է աշխատակիցների հաստիքակազմը ներկայիս 97 հազարից կրճատել մինչեւ 90 հազար կամ դրանից էլ պակաս: Այդ մասին հայտնել է DPA գործակալությունը:
Նրա տեղեկությունների համաձայն, տարեկան ժողովում, որը մայիսի 24-ին անցկացվելու է Ֆրանկֆուրտում, նաեւ սպասվում են բանկի տնօրենների խորհրդի նոր ընտրություններ:
2018 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով՝ Գերմանիայի խոշորագույն առեւտրային բանկի շահույթն անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ ընկել է 4,8 անգամ՝ մինչեւ 120 մլն եվրո, հաղորդել է ՏԱՍՍ-ը: