Բաժիններ՝

«Կան առանձին կազմակերպությունների ձևական մասնակցության մասին ենթադրող փաստեր». Աշոտ Հակոբյան

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ կոռուպցիոն ռիսկեր պարունակող երևույթներին։

Ըստ նրա՝ «Հյուսիս-Հարավ» ծրագիրը շատ մեծ է, բայց չարաշահման կոնկրետ փաստեր դեռ չկան։

Կոռուպցիոն ռիսկեր նախարարը տեսնում է ՀՀ բյուջեի միջոցներով իրականացվող շինարարությունների դեպքերում, մասնավորապես՝ կան առանձին կազմակերպությունների ձևական մասնակցության մասին ենթադրող փաստեր։

Հարցին՝ կհանձնե՞ք իրավապահներին, Ա.Հակոբյանը նշեց, թե կոնկրետ փաստ առայժմ չունեն, որ հանձնեն. «Բայց տրամաբանության մեջ չի տեղավորվում, որ մարդիկ կարող են չնչին գումարներով գնան 3 ամիս աշխատեն և տեխնիկական հսկողություն իրականացնեն։ Մի կողմից՝ բյուջեի համար լավ է, որ ցածր գներով մրցույթներ անցկացվեն, բայց մյուս կողմից մրցույթները պետք է լինեն տրամաբանական շրջանակներում ցածր»։

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031