Բաժիններ՝

Facebook-ը կշարունակի իր օգտատերերի մասին տվյալների հավաքումը

Facebook-ը կշարունակի տեղեկատվություն հավաքել ոչ միայն իր օգտատերերի, այլեւ այն այնձանց վերաբերյալ, ովքեր սոցցանցի օգտատերեր չեն, բայց թեկուզեւ մեկ անգամ կիրառել են Facebook-ի հետ կապված ծառայությունները եւ հավելվածները, ներառյալ WhatsApp-ը:

Այս մասին ասված է Facebook ընկերության ղեկավարության՝ եվրապատգամավորների 18 հարցերի գրավոր պատասխաններում, որոնք մայիսի 23-ի երեկոյան հրապարակել է Եվրախորհրդարանի (ԵԽ) մամուլի ծառայությունը:

Այդ հայտարարությունն ԱՄՆ-ի ընկերությունն ուղարկել է Եվրախորհրդարանի քարտուղարություն սոցցանցի օգտատերերի անձնական տվյալները Cambridge Analytica շուկայավարական ընկերությանը վաճառելու սկանդալից հետո դրանց պաշտպանության խնդրի քննարկման համար մայիսի 22-ին ԵԽ-ի խմբակցությունների ղեկավարների հետ Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգի հետ հանդիպումից հետո:

«Ցանկացած կայք կամ հավելված, որը դուք կօգտագործեք, պետք է ինչ-որ տեղեկատվություն ստանա ձեր մասին պարզապես այն բանի համար, որ գործեն դրա բոլոր բաղադրիչները: Այն կայքերը եւ հավելվածները, որոնք կօգտագործի Facebook-ի ծառայություններից ուրաքանչյուրը, օրինակ Like կոճակը, մեր վերլուծական կամ գովազդային արտադրանքները, դրանց յուրաքանչյուր օգտագործման դեպքում տեղեկատվություն են ուղարկում Facebook ընկերություն:

Այդ տեղեկատվությունն օգտագործվում է այն մասին հաշվետվությունների ստեղծման համար, թե ինչպես են մարդիկ օգտվում այդ ծառայություններից, անվտանգության կամ արտադրանքի բարելավման համար»,- ասված է փաստաթղթում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս