
ՊԵԿ նոր ղեկավարությունը հստակ հրահանգ է տվել ՀՀ-ի մաքսային սահմանից ներս թողնել միայն փաստաթուղթ ունեցող բեռները. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթի՝ Հայաստանի մաքսային մարմիններին մոտ կանգնած աղբյուրը տեղեկացնում է, որ վերջին մի քանի օրերին կտրուկ նվազել է Հայաստան մտնող բեռնատարների քանակը:
«Պատճառն այն է, որ ՊԵԿ նոր ղեկավարությունը հստակ հրահանգ է տվել մաքսավորներին, որ Հայաստանի մաքսային սահմանից ներս թողնել միայն փաստաթուղթ ունեցող բեռները: Իսկ քանի որ մինչև վերջերս բեռների ճնշող մեծամասնությունը գալիս էր առանց փաստաթղթավորման, այդ բեռների տերերը ստիպված են եղել դադարեցնել բեռների ներկրումը, մինչև դրանք պատշաճ կփաստաթղթավորվեն»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: