
Մեքենայում հրդեհ է բռնկվել

Մայիսի 24-ին՝ ժամը 03:53-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հաղթանակ կամրջից դեպի Իսակովի պողոտա տանող ճանապարհին ավտոմեքենայից ծուխ է նկատվում:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Իսակովի պողոտայի թիվ 2 շենքի մոտակայքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:59-ին, մարվել՝ 04:01-ին:
Այրվել է «Mercedes C» մակնիշի ավտոմեքենայի (վարորդը՝ Գ. Ա.) բենզաբաքի հատվածը: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: