ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ Լրագրողների միջազգային ֆուտբոլային մրցաշարի հովանավոր

Սույն թվականի մայիսի 26-ին Երևանում մեկնարկում է Հայաստանի ինտերնետ ԶԼՄ-ների և լրագրողների ասոցիացիայի կողմից կազմակերպված Լրագրողների միջազգային ֆուտբոլային երկրորդ մրցաշարը: Մրցաշարին մասնակցում են լրագրողների թիմեր Ռուսաստանից, Լիտվայից, Լատվիայից, Վրաստանից, Ուկրաինայից եւ Բելառուսից: Հայաստանը ներկայացված է երկու թիմերով՝ Երևանից և Գյումրիից:

Լրագրողների միջազգային ֆուտբոլային երկրորդ մրցաշարը տեղի կունենա «Փյունիկ» ՖԱ մարզադպրոցի դաշտում: Մրցաշարի գլխավոր հովանավորն է ՎՏԲ-Հայաստան Բանկը:

Չորեքշաբթի՝ մայիսի 23-ին, ժամը 11:00-ին Սպուտնիկ Արմենիա լրատվական գործակալության և ռադիոյի մամուլի կենտրոնում տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ նվիրված կայանալիք մրցաշարին:, որին մասնակցում էին ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր Տնօրեն – Տնօրինության Նախագահ Իվան Տելեգինը, Հայաստանի առաջին ալիքի մարզական ծրագրերի ղեկավար Կարեն Գիլոյանը,​ Մեդիամաքսի գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը: Ասուլիսի ընթացքում քննարկվում էին ակտիվ և առողջ ապրելակերպի վարման նշանավորությունը և նմանատիպ մրցաշարերի անցկացման հարցեր:

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեծ ուշադրություն է դարձնում սպորտին և ակտիվորեն աջակցում է տարբեր մարզական միջոցառումներին: Բանկի հատուկ հետաքրքրության են արժանանում միջոցառումները, որոնց մասնակցում են Հայաստանի ԶԼՄ ներկայացուցիչները։ Վերջերս Բանկը աջակցել է հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների միջև անկացվող շախամատային մրցաշարին: Բացի այդ, Բանկը մեծ նշանակություն է տալիս իր ֆուտբոլային թիմին, որը պարբերաբար հանդես է գալիս միջկորպորատիվ մրցաշարերում և զբաղեցնում է մրցանակային տեղեր:

Տեսանյութեր

Լրահոս