Ով է ղեկավարելու ԱԺ «Ելք» խմբակցությունը. սպասում են Արամ Սարգսյանին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. ««Ելք»-ում խմբակցության ղեկավարի հարցը չի լուծվի, մինչև Արամ Սարգսյանը չներկայանա ֆրակցիայի նիստին։ Նա այժմ բացակայում է՝ մայրիկի մահվան պատճառով։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորները չնայած երեկ հայտարարում էին, որ իրենց թեկնածուն Լենա Նազարյանն է, սակայն տեղեկություն կա, որ դրան հավակնում է նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։

Բանն այն է, որ ի սկզբանե նրա և Նիկոլ Փաշինյանի թեկնածությունն է քննարկվել խմբակցության ղեկավարի պաշտոնում, և Մարուքյանը կարծում է, որ Փաշինյանի դուրս գալուց հետո հարցը պետք է լուծվի մեխանիկորեն։

Նրա թիմակիցներն էլ կարծում են, որ քաղաքական նոր իրողությունները չեն կարող արտացոլվել խմբակցությունում, քանի որ այն ոչ թե հեղափոխության արդյունքում է ձևավորվել, այլ՝ ընտրությունների, որի ժամանակ դաշինքի ցուցակը գլխավորել է Մարուքյանը»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031