
Իլոն Մասքը ցուցադրել է Dragon-ի օդաչուավոր տարբերակը

Միացյալ Նահանգների SpaceX ընկերության ղեկավար եւ հիմնադիր Իլոն Մասքն իր Twitter-ում ցուցադրել է Crew Dragon (Dragon 2) օդաչուավոր տիեզերանավի վերջնական դիզայնը, տիեզերանավ, որը նախատեսված է Միջազգային տիեզերակայան աստղանավորդներ ուղարկելու համար:
Dragon 2-ը Dragon բեռնատարի խիստ վերափոխված տարբերակն է, որն արդեն հաջողությամբ թռչում է Միջազգային տիեզերակայան: Տիեզերանավը գրեթե միաբլոկ կառուցվածք ունի եւ կարող է ուղարկել 2,5 տոննա բեռ եւ մինչեւ չորս մարդ:
Առանց բեռների այն կկարողանա ուղեծիր բարձրացնել մինչեւ յոթ մարդ: Ավելի վաղ Մասքը հայտարարել է, որ Falcon 9 վերստին օգտագործվող հրթիռի նոր տարբերակը մեկ տարի հետո կկարողանա կրկին տիեզերք մեկնել Երկրի վրա դրա առաջին աստիճանի վայրէջքից ընդամենը 24 ժամ անց, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: