«Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին»՝ 3 տոկոս կանխավճարով
«Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի հերթական փուլով երիտասարդ մասնագետների համար կառուցվելու է ժամանակակից ճարտարապետական լուծումներո «Զեյթուն-3» երիտասարդական ավանը, գրում է shantnews.am-ը: Ծրագրի ֆինանսավորման մրցույթին մասնակցել է 7 բանկ և 1 վարկային կազմակերպություն: Մրցույթի սկզբնական փուլում բանկերից 4-ի առաջարկն արժանացել է Սպորտի և երիտասարդության փոխնախարար Արսեն Քարամյանի հավանությանը:
Դրանցից մեկն առաջարկել է ամենացածր՝ 3% կանխավճար մինչև 30 տարի մարման ժամկետով:
Արսեն Քարամյանը նշել է, որ «բանկի առաջարկն աննախադեպ է». մինչ այդ նման առաջարկ չի եղել ծրագրի ֆինասավորման համար:
«Զարմացած եմ մի տեսակ և անակնկալի եկա: Իսկապես, սա այն է, ինչ պետք է մենք ձգտենք մեր աշխատանքի արդյունքում: Մենք ունեցանք մեր պատմության մեջ բացառիկ առաջարկ», – ասել է փոխնախարարը:
Նշենք, որ մրցույթի վերջնական արդյունքները պարզ կդառնան 10 օրից: