![](/banners/BeFunky-design.jpg)
Լևանդովսկու նկատմամբ գլխավոր հավակնորդը «Չելսին» է
![](https://168.am/wp-content/uploads/2018/05/sport-preview-robert-lewandowski-to-chelsea-updated.jpg)
Ինչպես հաղորդում է Daily Express-ը, Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կարող է տեղափոխվել «Չելսի» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Այս շաբաթ լեհ հարձակվողը նկատվել է Մյունխենում իր գործակալ Պինի Զախավիի հետ հանդիպման ժամանակ: Ըստ աղբյուրի տեղեկության՝ կողմերը քննարկել են ֆուտբոլիստի ապագան:
Հարձակվողն ինքը հույս ուներ հասնել «Ռեալ» տեղափոխության, սակայն երկու թիմերի հակամարտության ժամանակ Լևանդովսկու ցույց տված խաղն էականորեն փոքրացրեց նրա շանսերը: Ամենայն հավանականությամբ, «Ռեալը» կհրաժարվի 29-ամյա հարձակվողի ծառայություններից: Այսպիսով, լոնդոնյան «Չելսին» շանս ունի ստորագրել խաղացողին առանց մրցակցության:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լևանդովսկիով հետաքրքրվում է նաև ՊՍԺ-ն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը