«Բուֆոնը կարող էր ստանալ «Ոսկե գնդակը», եթե չխաղար Մեսսիի և Ռոնալդուի դարաշրջանում». Դինո Զոֆ
Հասարակ մահկանացուների՝ մրցանակը հաղթելու շանսերը հավասարվում են զրոյի:
Իտալիայի հավաքականի նախկին դարպասապահ Դինո Զոֆը մեկնաբանել է «Յուվենթուսից» հեռանալու մասին՝ Ջանլուիջի Բուֆոնի հայտարարությունը:
«Բուֆոնը լավագույններից մեկն է, նրա մոտ գերազանց կարիերա ստացվեց: Դեռ վաղ է եզրակացություններ անել, չէ՞ որ նա չի հաղորդել դրա ավարտի մասին: «Ոսկե գնդա՞կը»: Ես նույնպես դարձել եմ երկրորդը, բայց ես չեմ բողոքում, որովհետև այն ժամանակ հաղթեց Յոհան Կրոյֆը: Բուֆոնը հիասքանչ է, բայց քանի որ կան այնպիսի հրեշներ, ինչպիսին Մեսսին և Ռոնալդուն են, հաղթել «Ոսկե գնդակը» շատ դժվար է: Հնարավոր է՝ Ջանլուիջին կարողանար այլ ժամանակներում ստանալ այն, բայց ոչ այս ժամանակահատվածում: Նրանք ֆենոմեններ են»,- ասել է Զոֆը RMC Sport-ին տված հարցազրույցում:
Բուֆոնը հանդես է եկել «Յուվենթուսի» կազմում 17 տարի՝ 2001 թվականից:
Պատրաստեց Անի Գաբուզյանը