«Լիոնել Մեսսին կմնա «Բարսելոնայում», իսկ ես կմնամ «Սիթիում»». Ագուերո
Արգենտինայի հավաքականի հզոր զույգին չենք տեսնի ակումբային մակարդակում:
«Մանչեսթեր Սիթիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Սերխիո Ագուերոն պատասխանել է այն հարցին, թե արդյո՞ք նա կարող է հայտնվել Լիոնել Մեսսիի հետ նույն ակումբում:
«Կարծում եմ՝ դա չի լինի: Ազնվորեն ասած, առաջ նման հնարավորություն գոյություն ուներ: Բայց հիմա դա տարիքի հարց է երկուսիս համար էլ: Լեոն կմնա «Բարսելոնայում», որտեղ նա այդքան հիասքանչ է խաղում, իսկ ես կմնամ «Մանչեսթեր Սիթիում»»,- ասել է Ագուերոն Tyc Sports-ի եթերում:
Ագուերոն վերականգնվել է ծնկի վնասվածքից, սակայն նրա մասնակցությունը ԱԱ-2018-ին հարցականի տակ է:
Պատրաստեց Անի Գաբուզյանը