Բաժիններ՝

«Ես աշխարհի լավագույն ֆուտբոլիստների եռյակում եմ». Անտուան Գրիզման

Տղայի մոտ ինքնագնահատանքի հետ կապված՝ ամեն ինչ կարգին է: «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը կիսվել է իր մեծության մասին կարծիքով:

«Ես երազում էի տիտղոս նվաճել «Ատլետիկոյի», Դիեգո Սիմեոնեի և խաղընկերներիս հետ: Ես շատ բան եմ սովորել Սիմեոնեից և նրա աշխատանքի շնորհիվ դարձել եմ լավագույն ֆուտբոլիստը: Ես գտնվում եմ աշխարհի լավագույն ֆուտբոլիստների եռյակում»,- Գրիզմանին է մեջբերում ESPN-ը:

Ֆրանսիացու դուբլն օգնեց «Ատլետիկոյին» հաղթել «Մարսելին» Եվրոպայի լիգայի եզրափակչում: Մամուլն Անտուանին ուղարկում է «Բարսելոնա», որի հետ նա պետք է պայմանագիր ստորագրի մինչև ԱԱ-ի մեկնարկը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031