14-ամյա քաղաքացին Դավթաշենի կամրջի մոտ փորձել է ինքնասպան լինել
Մայիսի 20-ին՝ ժամը 18:58-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշենի կամրջի տակ՝ ճաղավանդակին նստած քաղաքացի է նկատվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:
Հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը քաղաքացի Է. Մ.-ի (2004 թ.) հետ վարել է հոգեբանական զրույց, ինչի արդյունքում հաջողվել է կանխել ինքնասպանության փորձը: Վերջինս տեղափոխվել է Մաշտոցի ոստիկանության բաժին:
Մայիսի 20-ին՝ ժամը 17:56-ին, ՃԿԱԿ հրահանգիչ, փ/ծ ավագ լեյտենեանտ Ա. Վ.-ի կողմից տեղեկություն է ստացվել, որ ժամը 17:55-ին, Կիևյան կամրջին հերթապահություն իրականացնելիս, նկատել է հոգեպես անհավասարակշիռ վիճակում գտնվող քաղաքացու (Տ. Պ., 1991 թ):
Հրահանգիչ Ա. Վ.-ին հաջողվել է քաղաքացուն հեռացնել կամրջից:
Ժամը 18:31-ին մոտեցել և քաղաքացու հետ հոգեբանական զրույց է իրականացրել ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը, որից հետո ոստիկանության աշխատակիցները քաղաքացուն տեղափոխել են Մաշտոցի ոստիկանության բաժին: