Պատահար Երևանում. կան տուժածներ
Մայիսի 20-ին՝ ժամը 23:24-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գրիգոր Հասրաթյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Գ .Հասրաթյան փողոցի թիվ 14/3 շենքի մոտակայքում բախվել են «Mercedes» մակնիշի (վարորդը՝ Մ. Հ.) և «ՎԱԶ-2106» մակնիշի (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) ավտոմեքենաները: Բախման հետևանքով ավտոմեքենաների ուղևորները (Ս. Թ., 2016 թ. և Ա. Մ., 2016 թ.) հոսպիտալացվել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ Ա. Մ.-ն, ստանալով անհրաժեշտ բուժօգնություն, դուրս է գրվել, իսկ Ս. Թ.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: