
Փրկարարներն ինքնասպանության փորձ են կանխել. 20-ամյա աղջիկը հատել է Դավիթաշենի կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնացել ցած նետվել

Մայիսի 20-ին, ժամը 18:58-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշենի կամրջի տակ նկատվում է քաղաքացի, ով ցանկանում է ինքնասպանության փորձ կատարել:
ԱԻՆ կայքը հայտնում է, որ դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը: Դեպքի վայրում է նաև կամրջի մոտ հերթապահություն իրականացնող Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի ավագ հրահանգիչը: Դեպքի վայր է ժամանել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը:
Պարզվել է, որ քաղաքացին (մոտ 20 տ) գտնվում է հոգեպես անհավասարակշիռ վիճակում: Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը:
Shamshyan.com կայքը հայտնում է, որ աղջիկը հատել է վտանգավոր եզրագիծը և սպառնացել ինքնասպան լինել։