
Միկել Արտետան համաձայնել է գլխավորել «Արսենալը»

«Արսենալի» նախկին կիսապաշտպան Միկել Արտետան մոտ է թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելուն: 36-ամյա մասնագետը 2016 թվականին «զինագործների» կազմում ավարտեց կարիերան և տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի», որտեղ դարձավ Պեպ Գվարդիոլայի օգնականը:
Ըստ Goal.com-ի տեղեկության՝ բասկն արդեն տվել է լոնդոնյան թիմն ընդունելու համաձայնություն, որից 22 տարի աշխատելուց հետո հեռանում է Արսեն Վենգերը:
Կողմերը դեռ չեն ստորագրել պայմանագրեր, սակայն նշանակման մասին կարող է հայտարարվել մոտակա օրերին: Սպասվում է, որ Արտետան իր մարզչական շտաբ կհրավիրի Սանտի Կասորլային:
Պատրաստեց Անի Գաբուզյանը