
ՊՍԺ-ն առաջարկել է Բուֆոնին տարեկան 8 մլն եվրո և ավագի թևկապը

Անընդհատ նոր տեղեկություններ են հայտնվում «Յուվենթուսից» հեռացող դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնի և ՊՍԺ-ի բանակցությունների վերաբերյալ:
Ինչպես հաղորդում է Football Italia-ն, փարիզեցիներն առաջարկել են Ջիջիին երկամյա պայմանագիր՝ տարեկան 8 մլն եվրո աշխատավարձով, և ավագի թևկապը: Ընթացիկ մրցաշրջանում ավագի թևկապը ՊՍԺ-ում կրում է «Միլանի» նախկին պաշտպան Տիագո Սիլվան:
ՊՍԺ-ից բացի, Բուֆոնի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում նաև «Լիվերպուլը»:
Մայիսի 19-ին Ջիջին կանցկացնի իր վերջին հանդիպումը «Յուվենթուսի» կազմում:
Խաղից հետո Բուֆոնը հանգստյան մի քանի օր կվերցնի մտածելու համար: Հնարավոր է՝ նա ավարտի կարիերան:
Պատրաստեց Անի Գաբուզյանը